Կարգերով պահոցներ՝ մտքեր

(չ)անտարբերության մասին

հեյ,

էս վերջերս շատա խոսվում մարդկանց, հատկապես հայերի վարակիչ անտարբերության մասին։ դե հիմնականում թեման էնա, որ սահմանին, զորամասերում քաոսային վիճակա, իսկ մարդիկ սրճարաններում նստած ծիծաղում են։

ես հիմա չեմ եկել քաղաքականություն քննարկելու, ոչ էլ սուրճ խմողներին մեղադրելու։

մարդը ուշադրությունա դարձնում սովորաբար մի բանի, ինչը նորա, տարօրինակա, ինչը անսովորա։ օրինակ՝ մի տարի անընդհատ հայացքներից հետո, էլ իմ գունավոր մազերին նայող չկար, իսկ նոր ժամանակ ես անընդհատ ծուռ հայացքներ էի նկատում։ միգուցե շատ անկապ համեմատություն եմ անում, բայց նույն կերպ էլ վերջերս տեղի ունեցածնա։

մարդիկ շատ մեծ ցավ են տեսել դեռ 2020-ին, երբ ամսից ավել պատերազմ էր ու մեծ մասը իրականում ոչինչ անել չէին կարող ու էդ անզորությունն էր ճնշում։ ու հիմա, երբ նրանք շարունակում են բնականոն կյանքը, շարունակում են աշխատել, գնալ սրճարան, հանդիպել ընկերներին, էդ չի նշանակում, որ տեղի ունեցածը նրանց կողքով ա անցել։ պարզապես մարդիկ էլ չեն զարմանում։ ինչքան էլ որ ցավում են, արդեն սովորել են, վարժվել են էդ նորություններին։

չգիտեմ, շատ եմ նեղվում, երբ պատասխանատուներին կամ իզորու մարդկանց մեղադրելու փոխարեն քննադատվում են էն մարդիկ, որ պարզապես իրենց գործն են անում։

երբ ղեկավարիս պատմեցի՝ ինչա կատարվում մեր երկրում, առաջարկեց, եթե կարիքը կա, արձակուրդ վերցնել։ ու իմ պատասխանն էր՝ ես ոչ մի բան չեմ կարող անել, միակ բանը, որ ակնկալվումա ինձնից, աշխատելն ու հարկ վճարելնա, որ մի օր էլ չլինեն սենց խնդիրներ, որ մի օր բարեկարգվեն բոլոր զորամասերը ու ընդհանրապես, էս բոլոր մեր գլխին կախված խնդիրները լուծում ստանան։

ասածս էնա, որ մեղադրելը հեշտա միգուցե, միգուցե էդ էլ մեղադրողների պաշտպանական ֆունկցիանա, ցույց տալու ձև, որ իրենք հոգ են տանում շրջապատի մասին ու անտարբեր չեն։

ինչևէ, փորձենք պահպանել հոգեկան առողջություն ու սառնասրտություն, քանի որ դա էն ամենակարևոր բաննա, որ կարող ենք անել էս պարագայում։ և որ էլ ավելի կարևորա, մնանք մեր երկրում, որովհետև երբ թշնամիդ լրիվ հակառակնա ուզում, սա նրան հաղթելու լավագույն ձևնա։

հոգ տար քո մասին

յութուբի մասին

հեյ,

սոց ցանցերը, որ իրականում ստեղծվել էին մարդկանց ավելի մոտեցնելու համար, էնքան լցվեցին մեր կյանք կամ մենք մեր կյանքը թողեցինք դրանց ներսում, որ սկսեցին ավելի շատ հեռվացնել մարդկանց։ իրական շփումը դարձավ տարօրինակ ու հազվադեպ։ դե սա բոլորի մասին չի, դեռ կան մարդիկ, որոնց հաճախ կտեսնես սրճարաններում ժամերով զրուցելիս, հյուր գնալիս։

ու մի տեսակ արդեն բացասական զգացողություն կար մոտս՝ հատկապես ֆեյսբուքի նկատմամբ, որին ես հիմա վերաբերվում եմ որպես բամբասկոտների ու կեղծ լուրեր տարածողների հավաքատեղի, որ ձեռքի հետ էլ գովազդ են սպառում ու հարստացնում սերվերների մյուս կողմում նստածներին։

երեք օր առաջ շատ հաճելի մի բան եղավ, որ ինձ թույլ տվեց մտածել՝ այնուամենայնիվ էն մարդկանց համար, որոնք համացանցը օգտագործում են էն նպատակով, ինչի համար, որ ստեղծվելա, սա շատ սիրուն միջավայրա։ ու նաև եկա էն մտքին, որ երևի ամենաբարի սոց կայքերից մեկը յութուբնա։

մոտ հինգ տարի առաջ մեկը, որին երբեք էլ երևի չեմ ճանաչի, մեկնաբանություն թողեց «Տխուր օձը» երգի տակ, որ երգը դուր է գալիս, թեև նա չի հասկանում բառերը, չգիտի հայերեն։

դրանից չորս տարի հետո ես տեսա մեկնաբանությունը ու թարգմանեցի երգը իր համար։

դրանից մեկ տարի անց նա պատասխանեց մեկնաբանությանը՝ ասելով, որ հիմա ավելի շատ ա սիրում երգը, երբ հասկացավ բառերի իմաստը։

յութուբյան մեկնաբանություններ

ինչ խոսք, հրաշալի միտքա համացանցը, եթե գիտես՝ ինչպես օգտագործել, ինչպես գտնել դրականը, եթե չես գրում անտակտ մեկնաբանություններ, եթե չես ստեղծում կեղծ կայքեր՝ գողանալու համար, եթե չես խաբում։

մի արա մի բան համացանցում, որը չես անի դրա սահմաններից դուրս, մի գրիր մեկնաբանություն մեկին, որը չես ասի նրան տեսնելիս, մի տարածիր լուրեր, որոնք չես տեսել պաշտոնական աղբյուրներում, ու մի դիր high five-ի էմոջին որպես աղոթելու նշան։

հոգ տար քո մասին

հայկական ռոքի մասին

հեյ

էսքան ժամանակ չեմ նկատել, որ Քլոքերենք նոր երգերը ավելացրել են յութուբում։ ուրիշ ոչ մի տեղ չէի գտնում։ նույնիսկ հիշում եմ ՝ մի անգամ մի հաղորդման ժամանակ երգեցին, գրել էի սոլիստին, թե որտեղից գտնեմ երգը, ասումա՝ չունենք դեռ որակյալ ձայնագրած։ ու էսօր տեսնում եմ արդեն մի ամբողջ ալբոմ են հրապարակել՝ «+-=»: դա նշանակումա, որ յեյ, Հայաստանում հայկական ռոքը, այո, առաջա գնում։

Շատ-շատ ուրախ եմ, որ էս ճաշակով երաժշտությունը դառնումա հասանելի։ թե չէ անճաշակն ու անորակը պատել են համացանցը, փողոցներն ու էկրանները։

մի օր ավելի երկար կգրեմ՝ թե ինչքան խմբեր ու երաժիշտներ կան, որոնց մասին ուղղակի չենք լսել, որովհետև «հարսանիքի ժամանակ իրանց երգերի տակ պարել չի լինում։

հոգ տարեք ձեր լսած երաժշտության մասին

հոգ տար քո մասին

հեյ,

արդեն երևի զգացել ես, որ հետևում եմ հանրայինի թողարկումներին։ դե պատճառն էնա, որ մտածում եմ՝ դա ամբողջ ազգին կրթող առաջին աղբյուրնա։ ու տեսա, որ կա «Առաջին ստուդիա» անունով հաղորդում։ իմաստն էնա, որ ամեն հաղորդումը նվիրվումա մի կատարողի, Կամի Փրոջեքթ-ի երաժիշտները վերափոխում են էդ կատարողի երգերը, ներկայացնում նորովի, նա էլ գալիս, հետները երգումա, պատմումա երգի պատմությունը և այլն։

մի քանիսինը լսել էի ու դուրս շատ էին եկել։ էսօր տեսա, որ արդեն ռաբիզ երգիչ Արամե-ն էլ էր հյուրընկալվել ու շատ զարմացա։ Կամիենք ճաշակով գործեր են անում, իրենց գործիքներին մուղամներ չեն սազի բացարձակ։ ու չհիասթափվեցի։ եթե մարդու հոգու խորքում կա կըլկըլոց, ոչ մի սիրուն գործիքավորում նրան չի փրկի։

Արամեն էն շատերիցա, որ կարիերան սկսել են փոփ-էստրադայինով, ապա դարձել ռաբիս, քանի որ ինչպես իրենք էն ասում՝ ազգը էդա սիրում։ ես մի տեսակ չեմ հարգում նման տեսակներին։ ֆինանսական կայունություն և այլն հաշվի առնելով, մեկա էն մտքին եմ, որ կարելիա մշակույթ թելադրել։ օրինակներ շատ կան։ մարդկանց մի դարձրեք հասարակ սպառող։ տվեք ընտրություն, ու որակը կբարձրանա։

միևնույն ժամանակ մեկ այլ հաղորդման հյուր Ռոլանդնա, որ ամենասիրուն ու պարզ բառերով երգերն ունի բարության ու սիրելու մասին, ջազափանկառոքային ոճով։ ի դեպ, առանց կլկլոց։ ու մարդիկ լսում են, սիրում են։

հոգ տար քո լսած երգերի մասին

հոգ տար քո մասին

Ուղի դեպի տեղեկատվական անվտանգություն

Հեյ,

սկսիր Unix-ի հրամաններից՝ կարդալով «Unix սկսնակ կախարդների համար» գիրքը։

Գրքից սովորած գիտելիքներով կարող ես լուծել OvertheWire-ի Bandit-ը։

Ուսումնասիրիր՝ ինչ է ցանցը ու ինչպես է աշխատում համացանցը Eli the Computer guy-ի յութուբյան ալիքով։

Ցանցային անվտանգության համար կարող ես նայել The Cyber Mentor-ի հոլովակը։

Քեզ հարկավոր է լինելու սովորել shell scripting, ինչի համար քեզ կօգնի Unix-ի գրքի վերջին գլուխը և Google-ը` անցիր հղումով։

Web անվտանգություն սովորելու համար քեզ կօգնի Hackersploit-ի հետևյալ հոլովակը։

Web-ն ուսումնասիրելուց հետո կարող ես վստահ անցնել OverTheWire-ի Natas-ին։

Քեզ նաև կհետաքրքիր HackTheBox-ի սերվերները ջարդելը։

Վերջում մի քանի խորհուրդ՝

  • եղիր համայնքի ակտիվ անդամ
  • երբեք մի վախեցիր հարցեր տալուց
  • Google-ը քո լավագույն ընկերն է
  • մասնակցիր CTF-ների՝ անկախ գիտելիքներիդ մակարդակից

Իսկ թե ինչպես պատրաստվել CTF-ի՝ կարող ես իմանալ հետևյալ հոլովակից։

Հարցերի դեպքում՝ ls@hell.am

հոգ տար քո մասին

Զօրկ

հեյ,

ի՞նչ անել ուրբաթ երեկոյան աշխատանքը ավարտելուց հետո։ խաղալ զօրկ։ dungen and dragons-ի մէ հրաշալի տարբերակ, քանի որ առաջինի համար պետք է հետաքրքրված մարդիկ գտնել, պայմանավորվել, մի խոսքով։

ու Անդրանիկը ինձ ցույց տվեց զօրկը։ երևակայությունը զարգացնելու ու տրամադրությունը բարձրացնելու մի խաղ։ էս պահին կերպարիս վիճակը՝

ես գտնվում եմ անտառում, ձեռքիս կա թանկարժեք ձու, փոքրիկ թերթիկ ու դռան դիմացի գորգ ։Դ

էլ ինչա՞ պետք ուրբաթ իրիկունը վայելելու համար։

հոգ տար քո մասին

հեյ,

մտածում եմ՝ ինչնա մարդկանց խանգարում բարձրահարկերի վրա էդքան գումար ծախսելու ու քաղաքի տեսքը վերջնականապես փչացնելու փոխարեն վերանորոգել կենտրոնի՝ հատկապես Պուշկին ու Արամի փողոցների էդքան սիրուն շենքերն ու դարձնել դրանք ժամանակակից մշակույթի տներ, co-working space-ներ, օկ, գոնե սրճարաններ։

Հենց հիմա կառուցում են հսկա բարձրահարկ կամ չգիտեմ ինչ, ու մի բան ինձ հուշումա, որ հերթական անճաշակություննա լինելու։

Դրա հենց կողքին էս անհամաչափություննա՝ ավերակների կողքին նորակառույցներ։

Մայթերը օրերով ավելի նեղ են կամ ընդհանրապես չկան։

Իսկ նման տեսարանները արդեն գնալով դառնում են սովորական՝ առաքման ծառայության գովազդ դեռ չկառուցված շենքի վրա և իհարկե՝ վերամբարձ կռունկ, որ քաղաքի թռչուններից ավելի շատ են։

Ինչքան հաճելի կլիներ, որ էս շենքերը լքված չլինեին, այլ շատ կոլորիտային շենքեր՝ թատրոն, գրախանութ, գրադարան…

Ու ինչքան տրամաբանական կլիներ, որ բարձրահարկ կառուցելիս ժամանակ ու հավես ունենային շինարարական աղբը հավաքելու համար։

Երևանը իմ ամենասիրած քաղաքնա, ավելի լավ հանգստացնող քան ականջակալներով էս քաղաքի փողոցներում քայլելը դեռ չեմ գտել։ ու իսկապես շատ եմ ջղայնանում, երբ լրիվ անուշադրությանա մատնված էս ամեն ինչը։

վերջում ասեմ, որ շատ սիրուն են էս տարի պատրաստվում մանկական եվրատեսիլին ու ամանորին։ հուսանք մյուս տարի էլ կմտածեն կենտրոնի ավերակների մասին ու կհիշեն, որ քաղաքում միայն մեքենաներ չեն, կան նաև հետիոտներ։

հոք տարեք մեր քաղաքի մասին

դեպք

-բարև ձեզ, տվյալ փաստաթուղթը կարող ե՞ք սկանավորել լուսապատճենել

-հա, ֆլեշկա եք տալի՞ս թե մեյլ

-էլ փոստ, ասե՞մ գրեք

ու սկսում եմ հեգել, որ չընկնեմ Անտվերպենի սթարբաքսի օրը։

-էլ, այ, էլ …

նա գրումա՝ elayel…

-չէ չէ, Լիլիթ, վերջում էյջ [h]

նա գրումա՝ liliteyj

-չէ չէ, h, at

նա գրումա t

— չէ չէ, շնիկ շնիկ

ու մինչև ես կասեի դոմեյնը, նա գրումա՝ mail.ru

-չէ չէ, syuneci

-syuneci՞, էս ինչ տարօրինակ բանա

-իմ սեփական դոմեյննա

նա շարունակումա գրել՝ syuneci.@.am

-չէ չէ, էդտեղ էլ շնիկ պետք չի, արդեն դրել եք, նայեք syuneci.am-ը դոմեյննա, ոնց որ ասես lilith-ը syuneci.am-ի վրա։

-օկ, օկ, էս ինչ աննորմալ դոմեյնա

վճարում եմ, դուրս եմ գալիս։ մի այլ տիպի հպարտ եմ համբերությունովս, մի այլ տիպի հիասթափված եմ, հետո ինքս ինձ ասում եմ՝ պարտավորա՞ քսերոքսի աշխատողը իմանալ տառեր հեգել, պարտավորա՞ իմանալ՝ ինչա դոմեյնը, մեյլը մենակ mail.ru-ն չի, ու մտածում եմ, որ էդ շատ, չափից շատ ուտոպիստականա։

հոգ տար քո մասին

ինչքան հաճելիա տեսնել, որ քո սիրած սրճարանի աշխատողները սիրում են իրենց գործն ու գործընկերներին։ «գնա, հաց կեր, հանգստացի, կգաս միասին սուրճ կխմենք»,-ասումա մեկը մյուսին։

հավեսա շատ էդ մթնոլորտում աշխատելն ու կօֆէ խմելը։

ֆուտբոլի մասին

սիրել ու նայել ֆուտբոլ, իմանալով ՖԻՖԱ-ի կոռումպացված լինելու, Քաթարում նոր քաղաք ու մարզադաշտեր կառուցողների անմարդկային վերաբերմունքի մասին, նույննա, որ սիրում ես հայրենիքդ, բայց չես սիրում կառավարությանը: (: